Բացել լրահոսը Փակել լրահոսը
030321TaratsqKarEntakarucNakhar (1)
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: 

Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները և նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում: Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը: