Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմության առաջարկած լուծումները նոր ճգնաժամների ականներ են պարունակում․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Ներքաղաքական ճգնաժամ առկա է, և դրա լուծման համար մենք ասել ենք, որ պատրաստ ենք լինել բավականին ճկուն, մասնավորապես՝ առաջարկել ենք կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև առաջարկել ենք զուգահեռ քննարկել սահմանադրական բարեփոխումների, մասնավորապես՝ կիսանախագահական համակարգին հնարավոր վերադարձի հարցը։ ԱԺ-ում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ավինյանը վերահաստատեց՝ պատրաստակամ են խորհրդարանական ընդդիմության հետ քննարկումներ իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և քննարկելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

Ուրիխանյանը հավելեց՝ ճգնաժամը ճգնաժամի հետևից է գալիս, ամեն ինչ կաթվածահար է երկրում, և եթե խորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնի ընտրությունների, ինչպե՞ս է լուծվելու հարցը։

Ավինյանն ընդգծեց՝ իրենք շահագրգիռ են ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում և բոլոր հանարավոր միջոցներով պատրաստ են գնալ քննարկման․

«Շատ լուծումներ, որոնք առաջարկվել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմութան կողմից, նոր ճգնաժամերի ականներ են պարունակում իրենց մեջ»։