A
A
Հրայր Սիմոնյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրանի Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունում հաղթանակ տարավ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը։
Վերջին՝ 9-րդ տուրում, նա սևերով հաղթեց Լևոն Բաբուջյանին և վաստակեց 7,5 միավոր։ Նրան կարող էր հավասարվել միայն հավասար ընթացող Մանուէլ Պետրոսյանը, սակայն վերջինս ոչ-ոքի խաղաց Գևորգ Հարությունյանի հետ և ետ մնաց կես միավորով։
Մրցանակային 3-րդ տեղը 6,5-ական միավորով բաժանեցին Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Ալավերդյանը և Տիգրան Լ․ Պետրոսյանը։ Հայաստանի անվանի շախմատիստ, 70-ամյա Ռաֆայել Վահանյանը 4 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը։