Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 3.03.
A A
Սպորտ

Հրայր Սիմոնյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրանի Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունում հաղթանակ տարավ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը։

Վերջին՝ 9-րդ տուրում, նա սևերով հաղթեց Լևոն Բաբուջյանին և վաստակեց 7,5 միավոր։  Նրան կարող էր հավասարվել միայն հավասար ընթացող Մանուէլ Պետրոսյանը, սակայն վերջինս ոչ-ոքի խաղաց Գևորգ Հարությունյանի հետ և ետ մնաց կես միավորով։ 

Մրցանակային 3-րդ տեղը 6,5-ական միավորով բաժանեցին Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Ալավերդյանը և Տիգրան Լ Պետրոսյանը։ Հայաստանի անվանի շախմատիստ, 70-ամյա Ռաֆայել Վահանյանը 4 միավորով զբաղեցրեց 22-րդ տեղը։