Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞ւմ եք պատժում․ 200․000 դոլար և ավել գումար է ծախսվել Աբու Դաբիի ցուցահանդեսի վրա․ Սիմոնյանը՝ Արշակյանին (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ լոգիստիկ խնդիրների մասին է խոսքը Աբու-Դաբիում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսի վերաբերյալ, երբ տարածվեցին նկարներ, թե մեր տաղավարը դատարկ է։

Արշակյանը պարզաբանեց․

«Տաղավարը գեղեցիկ տաղավար է եղել, ըստ տարբեր գնահատականների՝ ամենագեղեցիկներից, էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմարդյունաբերական  ցուցահանդեսին ներկայացվողներից ընդամենը մի մասն են, որոնք տեսք են տալիս, բայց որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, և ես կարծում եմ՝ այսպիսի որակումներից պետք է խուսափենք»։

Ինչ վերաբերում է առաջացած խնդիրներին՝ Արշակյանն ասաց՝ հետևողական կլինեն, որ ծառայողական քննության արդյունքները հասանելի դառնան հետաքրքրվող պատգամավորներին, ծառայողական քննությունը հանգուցալուծումը չի ստացվել։

Սիմոյանյանը հավելեց՝ ո՞ւմ են պատժելու, պատասխանատուն նախարարությունն է, 200․000 դոլար և ավել գումար է ծախսվել Աբու Դաբիի ցուցահանդեսի վրա։

Կազմակերպչական խնդրների պատճառները եղել են քովիդն ու պատերազմը,-նշեց Արշակյանը և հորդորեց սպասել ծառայողական քննության ավարտին։