A
A
Ստուգայցեր Կապան և Սիսիան քաղաքներում․ ինչպիսին է պատկերը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում:
Տեսչական մարմնի մասնագետների ստուգայցը եղել է վերոնշյալ համայնքներում գործող գրասենյակային փակ տարածքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, դեղատներում ինչպես նաև մանրամեծախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում:
Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
Տեսչական մարմնի մասնագետները ստուգայցերի արդյունքում արձանագրել են դիմակ չկրելու երևույթներ:
ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները հանձնարարականներ են տվել արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու ուղղությամբ:
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։