Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վանեցյանը կարող է անձամբ կառավարությունից լիազորություն պահանջել և լուծել գերիների հարցը․ Հովսեփյան (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը թող բարի լինի հարգել ցանկացած պատգամավորի կոչը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը, թե համախմբման կոչ է անում, բայց ընդամենը որոշ ժամանակ առաջ պառակտվել է և լքել խմբակցությունը։

Հովսեփյանը հիշեցրեց՝ խմբակցությունը լքելը իր իրավունքն է, պարտավոր են հարգել իր իրավունքը․

«Որքան ես եմ օգնել «Իմ քայլ»-ին այդքան անգամ ներսում եղած պատգամավորները չեն օգնել։ Ինձ ընտրել են որպես Սոֆյա Հովսեփյան»,-ասաց Հովսեփյանը։

Նաև հավելեց՝ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մարտի 1-ի հանրահավաքը բազմամարդ անցկացնելու համար իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործել․

«Բոլոր գյուղերից ահազանգեր եմ ստացել, որ իրենց հորդորում են գալ, մասնակցել հանրահավաքին, իմ կարծիքն են հարցրել, շատ դեպքերում ես կարծիք չեմ արտահայտել»։

Ինչ վերաբերում է ԳՇ պետ-իշխանություն հակասությանը, Հովսեփյանն ասում է՝ ակնհայտորեն դա առաջացավ իսկանդերի վերաբերյալ չմտածված արտահայտությունների հետևանքով, սակայն, սա, ըստ Հովսեփյանի, միայն արտաքին շերտն է, պետք է սպասել նաև այլ հայտարարությունների։

Գերիների խնդրի վերաբերյալ Հովսեփյանն ասում է՝ այն որ ընդդիմությունը գերիների հարցը շահարկելով քաղաքական դիվիդենտներ է վաստակում, հասկանալի է, բայց որ նույնը անում է իշխանությունը՝ արդեն հասկանալի չէ։

Անկախ պատգամավորը պնդում է՝ բոլորը պետք է ուժեր ներդնեն այս հարցը լուծելու համար՝ անկախ քաղաքական հայացքներից․

«Օր շուտ գերիների վերադարձը ամեն մեկիս խնդիրն է, Վանեցյանը հայտարարություն է անում՝ եթե ես լինեմ իշխանության, կլուծեմ, հույս ունեմ այս որակի իշխանություն նա չի ունենա։ Այսինքն՝ քո ազգի ներկայացուցչի ազատ լինելը, Ադրբեջանից վերադարձը քո համար գերխնդիր չէ և իշխանությո՞ւնն է քո համար գերխնդիր»։

Ըստ Հովսեփյանի՝ Վանեցյանը կարող է անձամբ կառավարութունից լիազորություն պահանջել և լուծել գերիների հարցը՝ հանուն գերիների և նրանց հարազատների։