A
A
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Մարալիկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 26 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։