Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսօր զրուցել եմ ինքնաբացարկ հայտարարած Սամվել Գրիգորյանի հետ և պարզել պատճառը․ Ռուբեն Վարդազարյան (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց, թե ինչ պատճառաբանությամբ է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնից:

«Սամվել Գրիգորյանն ինձ պարզաբանեց, որ հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, այսօր քան երբևէ անհրաժեշտ է համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել Սյունիքի մարզի դատարանի բնականոն աշխատանքները, այդ պատճառով չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»,- ասաց Վարդազարյանը: