Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիան կխաղա պահեստային տարբերակով

Սպորտ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում հանդես կգա պահեստային մարզաշապիկներով: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ առաջնության կազմակերպիչները վիճակահանությամբ հանդիպման «դաշտի տեր» ճանաչվեց Հոլանդիայի ազգային թիմը: Դա նշանակում է, որ հոլանդացիները հանդես կգան ավանդական նարնջագույն մարզաշապիկներով, իսկ իսպանացիները` մուգ կապույտ:

Սակայն ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, եթե աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեն իրենց հայրենակիցները, ապա խաղի ավարտից հետո նրանք կհագնեն հիմնական` կարմիր գույնի մարզաշապիկները, որպեսզի հենց այդպես հռչակվեն որպես աշխարհի չեմպիոններ:

Ի դեպ, ֆուտբոլային աշխարհում մեծ համբավ ունեցող Պաուլ ութոտնուկն իբր արդեն կատարել է իր ընտրությունը: Այս անգամ ֆուտբոլային գուշակը նախապատվությունը տվել է Հոլանդիայի հավաքականին, այսինքն` Գերմանիայի ընտրանուն պայքարից դուրս բերած Իսպանիայի ազգային թիմի մրցակցին:

Ի դեպ, երկու տարի առաջ, 2008 թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում կենդանին հաղթանակը տվել էր գերմանացիներին, սակայն չեմպիոնի կոչումն ի վերջո նվաճել են իսպանացիները: