Բացել լրահոսը Փակել լրահոսը
155909887_10159187814422673_7594569019776116462_o
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարությանը փոխանցվեց թթվածնի 50 խտացուցիչ ու 4 շարժական ռենտգեն սարք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«ԱՄՆ ՄԶԳ-ը շարունակում է իր աջակցությունը Հայաստանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում՝ օգնելով փրկել մարդկային կյանքեր։

Նոր կորոնավիրուսի բուժառուների խնամքի որակը բարելավելու նպատակով օրերս ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր կառույցը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցվեց թթվածնի 50 խտացուցիչ ու 4 շարժական ռենտգեն սարք։
 
Մարդասիրական աջակցության հանրապետական կենտրոնում դեսպան Թրեյսին, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և մյուս գործընկերները առիթ ունեցան տեսնել այս սարքավորումները, որոնք շուտով կհասցվեն Հայաստանի տարբեր բուժհաստատություններ։ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։
 
Առո՛ղջ եղեք․ դիմա՛կ դրեք, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և լվացե՛ք ձեռքերը հաճախ»։