Բացել լրահոսը Փակել լրահոսը
77777777
A A
Քաղաքականություն

Նոր զարգացումներ թուրք-իրանական լարվածությունից. ermenihaber.am

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։

Իրանի դեսպանը նաև ասել է, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ 

«Մենք մերժում ենք Թուրքիայի միջամտությունը Իրաք, Թուրքիայի ուժերը չպետք է սպառնալիք ստեղծեն, կամ խախտեն Իրաքի ինքնիշխանությունը»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենց համար անընդունելի է, ոչ միայն Թուրքիայի, այլև այն երկրների գործողությունները, որոնցով խախտվում է Իրաքի ինքնիշխանությունը,- ասել է դեսպանը։ 

Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։  Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի էր համարել Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտում այն։

Իր հերթին Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել  Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։