Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք անպայման ամենը կվերադարձնենք․ Խաչատուրով (տեսանյութ)

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք անպայմանորեն պետք է մեր գործն ավարտին հասցնենք, և շատ արագ կարող ենք ավարտին հասցնել մեր գործը։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ», անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է, հետ ենք բերելու ամեն ինչ»,–ասաց Խաչատուրովը։

Նա դիմեց բանակից ներկա և արդեն թոշակի անցած անձնակազմին` ասելով, որ պետք է վստահ լինեն` ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։

Նրա խոսքով` այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, որոնք անգամ բանակում չեն ծառայել։ Խաչատուրովը նշեց` Փաշինյանն ասում է, թե իր երկու եղբայրները ծառայել են, ինչի համար էլ ինքը չի ծառայել, սակայն Փաշինյանն ապրել է Տավուշում, արձակուրդներին գոնե կարո՞ղ էր գնալ և մի քանի օր դիրքերում կանգնել։ Ըստ Խաչատուրովի` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր, և ուղղակի վախկոտ է։