Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» և «Վանը» չորոշեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմեիր լիգայի առաջնության 16-րդ տուրում մրցաշարի առաջտարներից «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանին»:

Խաղը մեկնարկեց մեկուկես ժամ ուշացումով, քանի որ տեղացող առատ ձյունի պատճառով «Հանրապետական» մարզադաշտի խաղադաշտը ծածկվել էր ձյունով: Հանդիպումն չնայած անցավ տանտերերի առավելությամբ, հատկապես վերջին 10 րոպեները, երբ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով (79-րդ րոպեին դաշտից հեռացվեց դարպասապահ Հենրի Ավագյանը), սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Արդյունքում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

«Արարատը» վաստակեց 25 միավոր, մեկով առաջ անցավ «Ալաշկերտից» և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Վանը» երկրորդ անգամ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց և այժմ 12 միավորով ընթանում է 7-րդ տեղում:

 

Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ մարտի 2-ին: «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Ուրարտուին»: