Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մարդիկ, ովքեր այսօր ընդդիմադիր են աշխատում պատասխանատու են մարտի 1-ի համար․ Մանուկյան (տեսանյութ)

Մարտի 1-ը մնացել է նույն կետում, որ կետից սկսել ենք, և դա ամոթ է բոլորի համար՝ և՛ նախկին իշխանության, և՛ այս իշխանության։ Այս մասին Մյասնիկյանի արձանի մոտ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«13 տարի է՝ այդ գործն անգամ չի հասել մեղադրանքի ընթերցելուն, հիասթափեցնող, հուսահատեցնող գործընթաց է, եթե այս գործը բացահայտված լիներ, մեղավորները նստած լինեին, չէր լինի այս խաժամուժը, չէր լինի այս քաոսը, որովհետև անպատժելիությունը նոր հանցագործություններ է բերում»։

Մանուկյանը պնդեց՝ մարդիկ, ովքեր այսօր ընդդիմադիր են աշխատում, պատասխանատու են Մարտի 1-ի համար․

«Երկու կողմերը բախվել են իրար՝ մի կողմից ծայրահեղականներ, քյալագյոզներ, մյուս կողմից մարդիկ, ովքեր պետք է լրիվ ուրիշ տեղ լինեին, այնինչ հակասահմանադրական կոչերով փորձում են իշխանություն վերցնել»։

Մանուկյանը վերահասատատեց իրենց դիրքորոշումը՝ իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն քաղաքական ճանապարհով։

Ըստ նրա՝ կանգնած ենք պետականության կորստի առաջ։