Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողների օգնության համար փաստաբանների խումբ է ձեւավորվել

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:

Փաստաբանների պալատն ընդգծում է, որ աշխատողին որևէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է: 

Փաստաբանների պալատ