Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեքը Իսպանիայում, երկուսը …

Սպորտ

Հայաստանի երեք գրոսմայստերներ` Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը եւ Կարեն Մովսիսյանը կմասնակցեն Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարին: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Նշենք, որ վերը նշված մրցաշարում Բրազիլիան կներկայացնի հայազգի շախմատիստ Սեւակ-Գրիգոր Մխիթարյանը:

Իսկ ահա մեր երկու գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Լեւոն Բաբուջյանը հանդես կգան Փոթիում անցկացվող «Նանա Ալեքսանդրիայի գավաթ - 2010» շախմատային տոնահանդեսին: Վերջինիս կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի 18 շախմատիստներ, որոնք նույնպես կպայքարեն շվեյցարական մրցակարգով, բայց 9 տուրով: