Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հասմիկ Խաչատրյանը և Հարություն Հարությունյանը՝ Հայաստանի սեղանի թենիսի չեմպիոններ

«Հայաստան» մարզական միության սեղանի թենիսի մարզադահլիճում կայացել է սեղանի թենիսի 2021թ Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Կանանց մրցաշարում հաղթող է ճանաչվել 29-ամյա Հասմիկ Խաչատրյանը, որը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է նախորդ տարվա չեմպիոն, 26-ամյա Ռուբինա Վարդանյանին: 3-րդ տեղը գրավել է Էլեն Բախչաջյանը:

 Տղամարդկանց մրցաշարում 32-ամյա Հարություն Հարությունյանը եզրափակիչ խաղում պարտության է մատնել Հայաստանի բազմակի չեմպիոն, 36-ամյա Մեսրոպ Ղուկասյանին, և առաջին անգամ նվաճել չեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալալակիր է հռչակվել Գևորգ Աբրահամյանը:

Կանանց զուգախաղերում հաղթել է Հասմիկ Մաթևոսյան - Մերի Հովհաննիսյան երկկյակը, իսկ տղաների զուգախաղերում լավագույն է չանաճվել Հարություն Հարությունյան - Գևորգ Աբրահամյան զույգը: