Բացել լրահոսը Փակել լրահոսը
155794125_1700367596802972_4169897070212366928_o
A A
Պաշտոնական

Արթիկի տարածաշրջանում և Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանում և Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: