Բացել լրահոսը Փակել լրահոսը
1044763
A A
Սպորտ

«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

 Այս խաղից հետո «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 52 միավորով, «Ռոմա»-ն` 5-րդը (44 միավոր), իսկ առաջատարը 56 միավորով «Ինտեր»-ն է:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 81-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով:

«Միլան»-ը 41-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Քեսին:

Երկրորդ կեսի 50-րդ րոպեին «Ռոմա»-ն վերականգնեց հաշվի տարբերությունը:

57-րդ րոպեին «Միլան»-ը նորից առաջ անցավ հաշվի մեջ: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 23 խաղ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 9 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Ռոման»3-րդ պարտությունն է կրել Ա սերիայում իր վերջին 7 հանդիպումներում՝ այդ ընթացքում գրանցելով նաև 3 հաղթանակ ու 1 ոչ-ոքի: