Բացել լրահոսը Փակել լրահոսը
155794205_152485686720142_344611551310743565_n
A A
Պաշտոնական

Ընդդիմությունն էլ կանի՝ բայց կես ժամ շուտ

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։
 
Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:
Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը։