Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Վանեցյա՛ն, աթոռ կուզե՞ս, արի Գյումրի, կտանք, բայց ոչ մեր տղաների հաշվին»․ գերիների հարազատների հայտարարությունը․ Առավոտ (տեսանյութ)

Շիրակի մարզից գերեվարված կամավորների հարազատներն այսօր մարզպետարանի դահլիճում մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պահանջելով ու հորդորելով քաղաքական նպատակների համար չշահարկել տղաների վերադարձի հարցը։ Նրանք նշում էին, որ իրենք չեն պաշտպանում ոչ մի քաղաքական ուժի, չեն կանգնելու նրանցից որևէ մեկի կողքին, պարզապես հորդորում են զերծ մնալ իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների անունը օգտագործելուց ու չխոչընդոտել կատարվող աշխատանքներին։ Նրանց միակ նպատակը տղաների շուտափույթ վերադարձն է։

«Մինչև այսօր ունենք գերության մեջ գտնվող 54 տղաներ։ Այսօր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաներին գերությունից ազատելու հարցը։ Մենք նրանց հորդորում ենք, իրենք քայլերը չկապեն մեր տղաների հետ։ Եթե կա մի անձնավորություն, որը կկարողանա լումա ներդնել մեր տղաների վերադարձի համար, խնդրում ենք թող կատարեն այդ քայլերը, թող չկանգնեն, խոսեն»,- ասաց հարազատներից մեկը։

Նրանք մասնավորեցրեցին, որ իրենց պահանջը հասցեագրված է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

Հիշեցնենք, որ վերջինս ուղիղ երկու օր առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե իր՝ իշխանության գալու դեպքում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։

«Այս մի քանի օրվա ընթացքում շահարկումներ եղել են Արթուր Վանեցյանի կողմից, որ ինքը ցանկություն ունի գալ իշխանության, պաշտոնի, այսինքն՝ ունենա լծակներ այդ հնարավորությունը օգտագործելու։ Մենք հորդորում ենք իրեն, ունե՞ս ցանկություն, ունե՞ս հնարավորություն, կատարիր, նոր խոսիր»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով