Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վենետիկյան ջրանցքները մնացել են առանց ջրի

Վենետիկի հիմնական խնդիրը ջրհեղեղներն են, բայց այս տարի Իտալիայի հայտնի քաղաքում  հակառակ երեւույթն է տեղի ունեցել. տեղումների բացակայության և տեղատվության պատճառով շատ վենետիկյան ջրանցքներ մնացել են առանց ջրի:
 
Արդյունքում քաղաքով զբոսաշրջիկներ տեղափոխող շատ գոնդոլներ աշխատանքի դուրս չեն գալիս։ Խնդիրը միայն զբոսաշրջիկները չեն, այլև տեղաբնակները, որոնք սովորաբար աշխատանքի են գնում նավակներով։ Այսօր բազմաթիվ վենետիկցիներ մնացել են առանց փոխադրող տրանսպորտի։  Վենետիկում ջրի մակարդակն այս տարի նվազել է 48 սանտիմետրով։