Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 04:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։   

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։   

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։36-ին, մարվել՝ 04։40-ին։ Երկհարկանի տան 1-ին հարկի հյուրասենյակում (20 քմ) այրվել է կահույք, ջերմահարվել՝ հյուրասենյակի պատերը և էլեկտրական տաքացուցիչը։

Շտապօգնության աշխատակիցները բնակիչ Ն Ն-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։