Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը պարտվեց եզրափակիչում և արծաթե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Սոֆիայում ավարտված «Ստանջայի գավաթի» 72-րդ խաղարկությունում նվաճեց արծաթե մեդալ:

Այսօր կայացած եզրափակիչ մարտում մեր 91 կգ քաշային մարզիկը միավորներով պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Պանտալեևին: Հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում: Նարեկ Մանասյանը ոչնչով չզիջեց մրցակցին, սակայն հինգ մրցավարներից երեքը մեկ միավորի տարբերությամբ առավելությունը տվեցին բուլղարացի մարզիկին՝ 29:28, 29:28, 30:27, 29:28, 28:29:

Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտիկները Երևան կվերադառնան 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով: