Բացել լրահոսը Փակել լրահոսը
40dfd5723756d15cba075818d5f3b2da
A A
Քաղաքականություն

Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրում Սահմանադրությանը հակասող որևէ բան չկա․ իմքայլական պատգամավոր

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրում Սահմանադրությանը հակասող որևէ բան չկա։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով ՀՀ վարչապետին է վերադարձրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնակության հրամանագրի նախագիծը:

Հովակիմյանը, հղում կատարելով վարչապետի էջին, նշեց, որ վերջինս չի ընդունել առարկությունները և  սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին։

Պատգամավորի խոսքով՝ նախագահի աշխատակազմը հրամանագրի նախագծի մեջ Սահմանադրությանը առերևույթ հակասություն է տեսել, նույն հաջողությամբ վարչապետի աշխատակազմն էլ ասում է, որ այդտեղ հակասահմանադրական որևէ բան չկա։

Հովակիմյանից հետաքրքրվեցինք՝ համակարծի՞ք է արդյոք Հանրապետության հրապարակում վարչապետի հնչեցրած այն մտքի հետ, թե եթե նախագահը չստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու նախագիծը, նշանակում է՝ միանում է հեղաշրջման փորձին․ պատգամավորն հորդորեց սպասել իրադարձությունների զարգացմանը․

«Այն, ինչ հայտարարել է վարչապետը, բոլորս տեղյակ ենք, կգա ժամանակը, այդ հարցին գնահատական կտանք»։

Նշենք, որ նախագահը ևս երեք օր ունի՝ նախագիծը ստորագրելու համար կամ պետք է դիմի Սահմանադրական դատարան։