Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երթ Սումգայիթյան ջարդերի 33 տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)

Երթ Սումգայիթյան ջարդերի 33 տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի հետ խաղաղ հարեւանության տխուր փորձ հայությունը ունի: 33 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 26-29-ը, ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթ քաղաքում հայերի ջարդեր կազմակերպեցին: Երեք օր շարունակ բազմազգ այդ քաղաքում հայերին հալածում, բռնությունների էին ենթարկում միայն ազգային պատկանելության պատճառով: Այդ օրերին Սումգայիթում սպանված հայերի թիվն առ այսօր հստակ չէ: Ժամանակին ամեն ինչ արվել է փաստերը խեղաթյուրելու, տվյալները կեղծելու համար: Սումգայիթյան ջարդերի 33 տարելիցի կապակցությամբ Արցախի փախստականների միության անդամները երթ են կազմակերպել Վերածննդի հրապարակից Եղբայրական գերեզմանոց: Երթի մասնակիցներից շատերն իրենց մաշկի վրա են զգացել սումգայիթյան բռնությունները: Հիշողությունների հետ նաեւ այն փաստն է տանջում, որ մեղավորներն առ այսօր անպատիժ են: Աչցախի հանրային հեռուստաընկերություն