Բացել լրահոսը Փակել լրահոսը
155284526_2886602658247511_8096849006014606095_o
A A
Պաշտոնական

Քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և զարգացման միտումները

Մեկնարկել է «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում պատվաստումային գործընթացը. COVID-19-ի դեմ պատվաստումներ» թեմայով իրազեկման դասընթացը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:
 
Ողջունելով մասնակիցներին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է լրատվամիջոցների դերը բնակչության իրազեկման և ապացուցողական բժշկության հենքի վրա ճիշտ տեղեկատվության տրամադրման հարցում:
 
Միջազգային գործընկերները ներկայացրել են Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում. ԱՀԿ-ի դերը COVID-19-ի դեմ պատվաստումների մատչելիության և հասանելիության գործում (COVAX FACILITY), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և զարգացման միտումները: Որպես հիմնական կանխարգելիչ միջոցառում, որը ամենաարդյունավետն է բոլոր երկրների համար, խոսվել է պատավաստումների, Հայաստանի կողմից ձեռք բերվող պատվաստանյութերի և այն հիմնական ռիսկի խմբերի մասին, որոնք առաջնահերթ կամավորության սկզբունքով ներառվել են այս գործընթացում:
 
Օրակարգով նախատեսված բրիֆինգի շրջանակներում բանախոսներ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգը պատասխանել են թեմայի վերաբերյալ հետաքրքրող հարցերին:
 
Այնուհետև մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում, կատարված աշխատանքները, պատվաստումային գործընթացը, այդ թվում սեզոնային գրիպի դեմ։