Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Պաշտոնական

Նախագահն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ հանդիպեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախագահի հետ ծավալուն առանձնազրույցը նվիրված էր մեր հայրենիքի նորագույն պատմության այս աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու հեռանկարներին և ելքերին:

Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության, ինքնիշխանության և կայունության:
 
Նախագահ Սարգսյանն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ»: