Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ութնոտուկի գուշակությունը ճիշտ էր

Սպորտ

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում հաղթելով Գերմանիայի ընտրանուն` 1:0, առաջին անգամ մտավ եզրափակիչ եւ լավ հնարավորություն ստացավ տիրելու ՖԻՖԱ-ի գավաթին: Իսպանացիները միակ գոլը խփեցին 73-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, երբ գերմանացիների բարձրահասակ պաշտպանների հետ օդային մենամարտում հաղթող դուրս եկավ Իսպանիայի կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը:

Այդպիսով, 2010 թ աշխարհը ֆուտբոլի նորընծա չեմպիոն կունենա, քանի որ եզրափակիչ մտած Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները մինչ այդ չէին կարողացել հասնել այդ բարձունքին: Միաժամանակ ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ներկայացուցիչը հաղթող կդառնա «Հին աշխարհի» սահմաններից դուրս: