Բացել լրահոսը Փակել լրահոսը
154651148_151665790135465_6106544157649961561_o
A A
Պաշտոնական

«Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջից հայտնում են․

«Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ:

Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների պատասխանատուն իշխանությունն է»: