Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահը որևէ բան չի խոստացել, լսել է մեր պահանջը, ասել՝ կհանդիպի ԳՇ պետին, կկայացնի որոշում․Վանեցյան (տեսանյութ)

Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ երկրում ստեղծված վիճակին։ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման անդամ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով քիչ առաջ է դուրս եկել Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից։

«Այսօր նախագահի ձեռքում է երկրի ապագան, նախագահին մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունը և պահանջը, այն է, որ նախագահը, որպես  Սահմանադրության երաշխավոր, իրականացնի իր սահմանադրական լիազորությունները, չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը»։ 

Վանեցյանի խոսքով, իրավական առումով բոլոր հիմքերը ներկայացված են նախագահին՝ ԶՈՒ ԳՇ պետը ապաքաղաքական պաշտոն է և քաղաքական նպատականերով նրան աշխատանքից ազատելը Սահմանադրության խախտում է․

«Մենք ունեք դեռևս վարչապետի պաշտոնին նստած մարդ և ունենք Գլխավոր շտաբի ղեկավար կազմի հայտարարությունը, որ նրանք պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Սա նշանակում է՝ մեր երկիրը այսօր լրջագույն անվտանգային սպառնալիք ունի և այդ հարցի լուծումը պետք է տա ՀՀ նախագահը»։

Վանեցյանն ասաց, որ նախագահը որևէ բան չի խոստացել, լսել է իրենց պահանջը, ասել է, որ կհանդիպի Օնիկ Գասպարյանի և ԳՇ ղեկավարության  հետ, իր որոշումը կկայանցնի։

ԱԱԾ նախկին տնօրենը հարց է բարձրացնում, եթե բանակը հեղաշրջման փորձ կատարեր, արդյո՞ք իրենք այսօր այս պայմաններում  պետք է շարունակեին հանրահավաքը և պահանջեին հրաժարական․

«Զինված ուժերի շտաբի պետի և մնացած զինվորականների հայտարարությունը մեր հանրության համար լրջագուն ահազանգ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում, մեր երկիրը կանգնած է անդունդի առջև և ևս  մեկ քայլ և մենք կհայտնվենք անդունդում»,-նշեց նա։