Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

«Ռոման» Եվրոպայի լիգայում կհանդիպի Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի հետ

ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կխաղա Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Այդպիսով, մեր ֆուտբոլիստը, ինչպես նաև հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, կպայքարեն իրենց նախկին թիմ դեմ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին, Հռոմում, իսկ պատասխանը՝ մարտի 18-ին, Ուկրաինայում։ 

Վիճակահանության արդյունքներով ձևավորվել են նաև հետևյալ զույգերը.  

«Այաքս» (Նիդեռլանդներ) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)

«Դինամո» (Կիև, Ուկրաինա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)

«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)

«Սլավիա» (Պրահա, Չեխիա) - «Ռեյնջերս» (Շոտլանդիա)

«Գրանադա» (Իսպանիա) - «Մոլդե» (Նորվեգիա)