Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-mU6MuxqglL
A A
Քաղաքականություն

Եվրամիության արձագանքը

Եվրամիությունը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ կոչ է անում կողմերին հանգստություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողությունից, որը կարող է հանգեցնել իրադարձությունների հետագա սրացման:

Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խստորեն պահպանելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները:

Համաձայն Հայաստանի Սահմանադրության ՝ զինված ուժերը «պետք է չեզոքություն պահեն քաղաքական հարցերում և գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո»:

Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները: Ասված է հայտարարության մեջ: