Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

«Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով»

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ընթանում է բնականոն ռեժիմով:

Որեւէ մեկը չի կարող քաղաքային կառույցների աշխատակիցներին ստիպել կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններից դուրս գտնվող գործողություններ:
 
Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին խնդրում եմ ցուցաբերել պատասխանատվություն, չտրվել տեղեկատվական սադրանքներին եւ տարածել միայն ճշտված տեղեկատվություն»: