Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Մի քանի գեներալների դուր չի գալիս, որ կարող են իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց՝ եթե ուզում ենք պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, չենք կարող մի քանի բարձրաստիճան սպաների հարցեր չտալ․

«Հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ հանրությունը, կառավարությունը, քաղաքացաիկան իշխանությունը կարող են իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ, բայց դա անխուսափելի է, դա չի նշանակում, որ այդ հարցերի պատասխանների արդյունքում պետք է անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան, բայց մենք պետք է իմանաք մարտական, ռազմական դրվագների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ։ Պետք է հասկանանք՝ ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխարենը ասեին՝ ձեր մարտերը տարեք, անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել, էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի հեղաշրջման փորձը, երբ պարզվեց՝ կան շրջանակներ, ովքեր ուզում են հարձակվել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունն ի հայտ չգա»։

Փաշինյանը հրապարակում հավաքվող քաղաքացիներին կոչ արեց պահպանել հանդարտություն և որևէ կտրուկ քայլի չգնալ։ Զինվորականներին կոչ արեց շարունակել հայրենիքի պաշտպանության գործառույթը, որևէ դեպքում չկորցնել զգոնությունը, ասաց՝ ամեն ինչ հսկողության տակ է․ «Անթույլատրելի է, որ բանակը, զինված ուժերը զբաղվեն քաղաքանությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով»։