Բացել լրահոսը Փակել լրահոսը
154595032_964742517631126_7520800669031872772_o
A A
Պաշտոնական

Ձմեռային սպասարկման աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու հետ կապված խնդիրներ են ծագել մի շարք ճանապարհների մասով

Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կիրականացվեն պատժիչ գործողություններ, հայտնում են Լոռու մարզպետարանից։
 
Փետրվարի 17-22-ը ձյան ինտենսիվ տեղումների հետևաքով ինչպես Լոռու մարզպետարանի պատվիրատվության ներքո գտնվող միջհամայնքային, այնպես էլ՝ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի պատվիրատվության ներքո գտնվող հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհները գտնվել են Լոռու մարզպետարանի ամենօրյա վերահսկողության ներքո:
 
Ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու հետ կապված հիմնականում խնդիրներ են ծագել Մ-8(Վանաձոր-Դիլիջան), Մ-6(Վանաձոր-Ալավերդի հատված), Մ-3(Սպիտակ-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավանի Պուշկինի թունել հատվածները) միջպետական նշանակության ճանապարհների մասով:
 
Նշված ճանապարհները սպասարկող ընկերությանը՝ «Լոռի ՃՇՇ» ՍՊԸ-ին, մարզպետարանի համապատասխան վարչության կողմից պարբերաբար ներկայացվել է մարզի ղեկավարի պահանջը՝ աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով, սակայն ապարդյուն: Հետևաբար Ա. Խաչատրյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին՝ փետրվար ամսվա ձմեռային սպասարկման նպատակով նախատեսված վճարումները կատարել՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը: