Բացել լրահոսը Փակել լրահոսը
153922397_1697474443758954_8714167843289200678_o
A A
Պաշտոնական

Թումանյանի, Բերդի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Բերդի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Իջևանի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ոսկեպարից մինչև Ջուջևան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: