Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ալաշկերտը» 10 խաղացողով հաղթեց «Լոռի ՖԱ»-ին և հավասարվեց առաջատարներին

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացել են երկու հանդիպում։

4-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Չարենցավանի «Վանի» հետ։

7-րդ տուրից հետաձգված մրցախաղում Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։ Միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Նիկիտա Տանկովը։ «Ալաշկերտը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 29-րդ րոպեին դաշտից հեռացվեց թիմի պաշտպան Դավիթ Դավիդյանը։

«Ալաշկերտն» այդ հաղթանակից հետո վաստակեց 21 միավոր և հավասարվեց առաջատարներ «Արարատին» ու «Արարատ-Արմենիային»։ «Լոռի ՖԱ»-ն 20 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Վանը» 11 միավորով ընթանում է 7-րդ, իսկ «Շիրակը»՝ 6 միավորով 8-րդ հորիզոնականում։