Բացել լրահոսը Փակել լրահոսը
153217058_1961970760612190_5977597817942444561_o
A A
Պաշտոնական Հասարակություն

Մարտի 1-ից բացվում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան

 Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։

ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:
 
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այժմ Հայաստանից Վրաստան օդային ճանապարհով մեկնելու համար կրկնակի պատվաստումը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, պարտադիր չի լինելու։
 
Ցամաքային ճանապարները դեռևս փակ են և այդ մասով հստակ որոշում կկայացվի սահմանների բացվելուց հետո։