Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բողոքարկելու եմ դատավճիռը․ Արմեն Բիլյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռն այսօր հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

 Սպանության մասով արդարացվելու և դատարանից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ Արմեն Բիլյանը։ Վերջինս, անդրադառնալով հարցին, որ տարիներ շարունակ չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ընդգծեց՝ չէր կարող կերղծիքն ընդունել, որովհետև ապստամբել է հենց կեղծիքը մաքրելու համար․

«Դեռևս բոլորս անելիքներ ունենք, որպեսզի վերջնական արդարությունը հաստատվի Հայաստանի Հանրապետությունում»։

Բիլյանը նշեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր պայքարել են իր ազատության և արդարության համար։

Բիլյանը շեշտեց՝ կորցրել ենք ոչ տարածք, ոչ հող, այլ հայրենիք, ընդգծեց, որ անպայման մտնելու է քաղաքականություն, որովհետև անելիք ունի պետության և ժողովրդի համար։