Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Աթլետիկոյի» և «Չելսիի» 8-րդ հանդիպումը, «Լացիոյի և «Բավարիա» 1-ին խաղը. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու առաջին հանդիպումները:

Հռոմում տեղի «Լացիոն» կընդունի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային»: Թիմերն առաջին անգամ են հանդիելում միմյանց հետ: Լրագրողներն այս խաղին տվել են «Ռմբարկուների հակամարտություն» անվանումը:

Նրանք նկատի ունեն «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, որոնք 2020 թվականին դարձել են համապատասխանաբար 36 և 34 գոլի հեղինակ և այդ ցուցանիշով զբաղեցրել են առաջին երկու տեղերը: Ընթացիկ մրցաշարում իտալացի հարձակվողն 4 խաղում խփել է 5, իսկ լեհ գրոհայինը՝ 3 գոլ: 

Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են ավելի փորձառու «Բավարիային»:

Երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն Մադրիդի «Աթլետիկոն» ու Լոնդոնի «Չելսին»: Սա երկու թիմերի թվով 8-րդ հակամարտությունը կլինի: Նախկին 7 հանդիպումներում կողմերը տարել են 2-ական հաղթանակ, երեք խաղ ավարտել են ոչ-ոքի:

Կողմերը վերջին անգամ հարաբերությունները պարզել էին չորս տարի առաջ, չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Այն ժամանակ «Չելսին» Մադրիդում հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Լոնդոնում ոչ-ոքի խաղացել՝ 1:1: 

Բուքմեյքերական գրասենյակներն այս խաղում թեթևակի առավելություն տալիս են իսպանական ակումբին՝ 2,80 գործակից՝ ընդդեմ 2,85-ի:

Չեմպիոնների լիգայի խաղերը կսկսեն ուղիղ կեսգիշերին: Հանդիպումներն կարելի է դիտել այստեղ և այստեղ.