Լրատվական դաշտի և սոցմեդիայի մշտադիտարկման երրորդ և չորրորդ եռամսյակների հաշվետվություն․ ԻՔՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻՔՄ-ն ներկայացրել է 2020 թ. երրորդ և չորրորդ եռամսյակներում հայկական մեդիադաշտում քաղաքական իրադարձությունների շուրջ տարածված մանիպուլյացիաների և քարոզչական թեզերի մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած զեկույցը: Այն ներկայացնում ենքէ ստորև․
Լրատվական դաշտի և սոցմեդիայի մշտադիտարկման երրորդ և չորրորդ եռամսյակների հաշվետվություն (հուլիսի 1 – դեկտեմբերի 31)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփել է 2020 թ. երրորդ և չորրորդ եռամսյակներում՝ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական մեդիադաշտում քաղաքական իրադարձությունների շուրջ տարածված մանիպուլյացիաները և քարոզչական թեզերը: Կիսամյակային զեկույցը կազմվել է նշված ամիսներին սոցիալական մեդիայի, առցանց լրատվամիջոցների, տպագիր մամուլի և հեռուստաալիքների յութուբյան էջերի մշտադիտարկման հիման վրա:
Ըստ այդմ, 2020 թ․ երրորդ և չորրորդ եռամսյակներում քարոզչական թեզերը բաժանված էին երեք ժամանակահատվածի և տրամաբանորեն հաջորդում էին իրար։ Մասնավորապես, նախապատերազմյան շրջանում ակտիվ էր «հակառուսական» Հայաստանի մասին թեզը, պատերազմի ընթացքում՝ «դավաճան» և «թրքասեր» իշխանության մասին թեզը, իսկ պատերազմից հետո վարչապետի հրաժարականի պահանջի շրջանակներում, բացի իշխանությունից, պիտակավորվեցին նաև վարչապետին աջակցող կամ ընդդիմության պահանջը չկիսող քաղաքացիները։
Հաշվետվությունը ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով։