Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0141072
A A
Հասարակություն

Մեկ անձ Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղափոխվել է հիվանդանոց․ քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել այսօր

Կառավարության շենքի դիմաց այսօրվա  ակցիաներից  հետո ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 58 քաղաքացի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

Նաև հայտնեցին, որ մեկ անձ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնից տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ․

«Այս պահին ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն կա նշանակված»,-հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ թույլ չտալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։