Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

«Ա1+»-ի լրագրող Ռուզաննա Մկրտչյանը մրցանակի արժանացավ (տեսանյութ)

 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի 2020թ․ մրցանակակիրներից մեկը «Ա1+»-ի լրագրող Ռուզաննա Մկրտչյանն է։
Մրցանակները տրվում են 3 անվանակարգում։
 
Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգում հաղթող է ճանաչվել Վահրամ Հովհաննիսյանը (regst.net), լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգում Ռուզաննա Մկրտչյանը (Ա1+ ՀԸ)։
 
Ինչ վերաբերում է ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակին, ապա այս տարի որոշում կայացվեց այն շնորհել Զավեն Պետրոսյանին («Կրթություն» շաբաթաթերթ, artiknews), որը թեև մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն ակտիվ է աստղագիտության հանրայնացման գործում։
 
Այսօր Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ մրցանակների հանձման արարողությունը։
 
Նշենք, որ դիտարկվել են միայն 2020թ.-ի ընթացքում հրապարակված հեղինակային աշխատանքները։ Մրցույթը բաց էր ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։