Բացել լրահոսը Փակել լրահոսը
152741312_1179361959184190_3079382685744699392_n
A A
Պաշտոնական

Իշխան Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացավ․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
 
«Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին:
 
Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացավ: Սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ, որտեղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին: Բոլորը հատ-հատ պատասխան են տալու: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, նա չի մնալու իր աթոռին»:
 
Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամի արձանի մոտ:
 
Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո և ոստիկանական բազմաթիվ ուժերի օժանդակությամբ մտավ կառավարաան 3-րդ մասնաշենք, որից հետո ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին բազմաթիվ քաղաքացիների:
 
Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել էին նաև ՀՀԿ-ի գրասենյակը՝ խոչընդոտելով քաղաքացիների ելումուտը գրասենյակ:
 
Կառավարության շենքի տանիքին այսօր նույնիսկ դիպուկահարներ էին տեղակայվել»: