Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու մեդալ Թայվանից

Սպորտ

Թայվանում կայացած ծանրամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի երեք մասնակիցներից երկուսը մեդալներով վերադարձան հայրենիք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը:

77 կգ քաշային Աղասի Աղասյանը գերազանց մրցելույթ ունեցավ երկու մրցաձեւերում (135 + 181 կգ), երկամարտում ցույց տվեց 316 կգ արդյունք եւ գրավեց առաջին տեղը:

94 կգ քաշային Վարդան Դավթյանը 358 (165+193) կգ ընդհանուր արդյունքով գրավեց երրորդ տեղը: 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը հրում վարժությունում երեք անգամ չկարողացավ բարձրացնել 140 կիլոգրամ ծանրաձողը եւ անմասն մնաց խաղարկված մեդալներից:

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը (1-0-1)` ետ մնալով Թայվանից (4-3-1), Լեհաստանից (4-2-0), ԱՄՆ-ից (1-2-2), Կանադայից (1-1-2) եւ Թայլանդից (1-1-1):