Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շենքերը, որոնց մասին իրենց այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը․Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթը, որը մեկնարկել էր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց։

Ամփոփումից առաջ ելութ ունեցավ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Վերջինս պնդեց՝ այն, ինչ կատարվեց սարսափելի էր, այն, ինչը մեզ սպասում է սրանց օրոք՝ ավելի սարսափելի է լինելու։ Նա շեշտեց, որ սա քաղաքական պայքար չէ, այլ ուզում են փրկել հայ ազգը եւ այս պետությունը․

«Ասում են՝ սահմանադրական․․․ Հայաստանում Սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով։ Ամեն օր իրենք խախտում են Սահմանադրությունը։ Ամուր կացեք, միասին կգնանք, կհաղթենք, կունենանք մի երկիր, որի մասին երազել ենք տասնամյակներ։ Այսպես կամաց-կամաց ազատելով հրապարակներ, փողոցներ, վերջը ամեն ինչ մեր ձեռքն է լինելու։ Իսկ այդ շենքերը, որոնց մասին իրենց այդպես մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Ամփոփելով երթը, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց առաջ որևէ փակ դուռ, որևէ փակ հրապարակ չկա և չի կարող լինել․

«Այս մեր երթերով, քայլերով, բողոքի հսկայական ակցիաներով խաթարելու ենք ամբողջ հասարական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության, քանի որ այլ տարբերակ չկա»։

Սաղաթելյանը հայտարարեց, թե տեղեկություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանը 11։30 լինելու է Կառավարական երրորդ մասնաշենքում, կոչ արեց հավաքվել այդ շենքի մոտ և թույլ չտալ Փաշինյանի ազատ տեղաշարժը։

Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ շարժվելու են դեպի ոստիկանություն և Դատախազություն։