Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիմակ
A A
Հասարակություն

Դիմակավորված քաղաքացին նռնակով զինված մտել է տարադրամի փոխանակման կետ եւ գումար հափշտակել. shamshyan.com

Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։30-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար ու դիմել փախուստի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

 

Նշվում է, որ ոստիկանները ժամանել էն դեպքի վայր։

 

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նշում է, որ երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: