Բացել լրահոսը Փակել լրահոսը
b9fb3df6e8ce23f2d8f572
A A
Պաշտոնական

Արցախում 2020-ի ընթացքում ծնվել է 1614 երեխա

2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ:

Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել են 9 երեխա ( 7 տղա և 2 աղջիկ)։

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 182, ՌԴ-ում՝ 2 արցախցի բալիկներ: Արդյունքում ԱՀ-ում 2020 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1798 երեխա, որից 923 տղա, 875 աղջիկ: